Արտաքին 5 տարի առաջ - 09:29 09-06-2021

ԱՄՆ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով մեկ տարով երկարացնում է նախկինում Բելառուսի իշխանությունների դեմ Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Համապատասխան փաստաթղթում ասվում է, որ «Բելառուսի կառավարության որոշակի ներկայացուցիչների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտակարգ և ծայրահեղ վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»: Ամերիկացի առաջնորդի խոսքով, դրանք «խարխլում են Բելառուսի ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Բելառուսում կան «քաղաքական բռնաճնշումների հետ կապված մարդու իրավունքների խախտումներ, ներառյալ մարդկանց ձերբակալումը և անհետացումը, ինչպես նաև կոռուպցիան և պետական ​​գույքի ու լիազորությունների չարաշահումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան