Արտաքին 5 տարի առաջ - 18:15 08-06-2021

Նիդեռլանդների ոստիկանությունը MH17 գործի ընթացքում կիբերհարձակման է ենթարկվել ՌԴ հակերների կողմից. Volkskrant

Հոլանդական Volkskrant թերթը հաղորդել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (SVR) հետ իբր կապ ունեցող հակերները 2017-ին հարձակվել են Նիդեռլանդների ոստիկանության վրա, երբ անցկացվել է 2014-ին Դոնբասում կործանված MH17 չվերթի հետաքննություն:

Երկուշաբթի՝ հունիսի 7-ին, Նիդեռլանդներում սկսվել են MH17-ի կործանման գործով լսումներ ըստ էության:

Թերթը պնդում է, որ կոտրումը հայտնաբերել է Նիդեռլանդների ընդհանուր հետախուզության և անվտանգության ծառայությունը (AIVD): Միևնույն ժամանակ պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը չի նկատել կիբերհարձակումը, և միջադեպը մեծ իրարանցում է առաջացրել ավիաաղետի հետաքննության ընթացքում: Ընդ որում, չի նշվում, թե արդյոք չարամիտներին հաջողվե՞լ է հասանելիություն ունենալ հետաքննության հետ կապված տեղեկատվությանը:

Նիդեռլանդական հետախուզությունն ու ոստիկանությունը հրաժարվել են հաստատել կամ հերքել կիբերհարձակման մասին Volkskrant-ի տեղեկությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»