Արտաքին 4 տարի առաջ - 18:46 24-06-2022

ՌԴ-ն է պատասխանատու MH17 չվերթի ինքնաթիռի կործանման համար. ԵԽԽՎ

«Ռուսական իշխանությունները ապատեղեկատվություն են տարածում՝ միտումնավոր շփոթեցնելով հետաքննությունը։ Փաստերը վկայում են այն մասին, որ MH17 չվերթի ինքնաթիռը 2014 թվականին խոցվել է «Բուկ» հրթիռով»,- ասվում է ԵԽԽՎ բանաձևում:

2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի երկնքում խոցվել է «Մալայզիական ավիաուղիների» MH17 չվերթի ինքնաթիռը, որն Ամստերդամից Կուալա Լումպուր էր ուղևորվում, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ: Ապացույցների հիման վրա, որոնք տնօրինում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական կոմիտեն, Վեհաժողովի անդամները շատ հավանական են համարում, որ MH17-ը «խոցվել է «Բուկ» հրթիռով», որը տրամադրվել է ռուս զինվորականների կողմից կազմավորված ռուսամետ ռազմական կազմավորումներին: Այս մասին ասված է ԵԽԽՎ բանաձևում, որը միաձայն ընդունվել է հինգշաբթի օրը՝ հունիսի 23-ին, Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ։

ԵԽԽՎ-ն «զարմացած է Ռուսաստանի իշխանությունների՝ Նիդեռլանդների Անվտանգության խորհրդի և Միջազգային հետաքննական խմբի հետ բարեխղճորեն համագործակցելու անկարողությունից» MH17-ի գործով», ասվում է փաստաթղթում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»