Արտաքին 5 տարի առաջ - 16:40 08-06-2021

Հաագայի դատարանը՝ MH17-ի օդաչուների մարմինների մնացորդների փորձաքննության արդյունքների մասին

2014 թվականին Դոնբասում կործանված մալայզիական Boeing-ի օդաչուի մարմնի մնացորդների փորձաքննությունը ցույց է տալիս, որ դրսից պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտարարել է նախագահող դատավոր Հենդրիկ Սթինհեյսը ավիաաղետի գործով լսումների ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկուշաբթի՝ հունիսի 7-ին, Նիդեռլանդներում լսումներ են սկսվել MH17-ի կործանման վերաբերյալ ըստ էության:

«Դիահերձումը ցույց է տվել, որ օդաչու Ա.-ի և առաջին օգնականի մարմիններում շատ տարբեր բեկորներ կան. փորձաքննության ընթացքում տասնյակ կողմնակի նյութեր են հայտնաբերվել, հիմնականում մարմինների ձախ կողմում»,- ասել է Սթինհեյսը:

Դատական փորձաքննության նիդեռլանդական ինստիտուտը (NFI) ևս անցկացրել է փորձաքննություն: Հաստատության մասնագետները պարզել են, որ բեկորների մեջ կան երկաթի 11 կտորներ, որոնք մատնանշում են պայթյուն:

Դատավորի խոսքով, այս ամենը վկայում է այն մասին, որ այդ կտորները օդաչուի և նրա տեղակալի մարմինների մեջ ընկել են դրսից, դրանք ինքնաթիռի բեկորներ չեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»