Ներքին 5 տարի առաջ - 15:21 06-06-2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հետմահու պարգևներ է շնորհել պատերազմում զոհվածների հարազատներին

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, այսօր՝ հունիսի 6-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել Արցախի նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանը:

«Նրանց արյամբ են երիզվել Արցախի Հանրապետության սահմանները, նրանց շնորհիվ այսօր ամուր կանգնած ենք մեր հողին և հանուն նրանց պետք է ապրենք ու խաղաղ պայմաններում փորձենք վերականգնել մեր հայրենիքը»,- ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ իր զորակցությունն ու ցավակցությունը հայտնելով զոհված զինծառայողների հարազատներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում