Ներքին 2 տարի առաջ - 16:35 21-09-2024

ՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության օրվա առիթով պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել։ Նախագահի կայքում հրապարակվել են նրա ստորագրած հրամանագրերը։

Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացու մեդալով:

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։ Պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել նաև իրավապահ մարմինների, ուժային կառույցների մի շարք ծառայողների։

Պարգևտրման արարաողությանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ