Ներքին 5 տարի առաջ - 17:40 05-06-2021

Դարբնիկում քարով բարձված «ԶԻԼ»-ում՝ բեռնաթափվելու ժամանակ հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծաայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի վերջնամասում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արծվիկ Մովսիսյանին, ավտոմեքենան էլ եղել է քարով բարձված և այն բեռնաթափվելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներւմ կրակ է բռնկվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան