Ներքին 2 տարի առաջ - 14:52 02-08-2024

Ապօրինի հանքարդյունահանում` Դարբնիկում. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրում՝ Զանգու գետի ափերին, իրականացվում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման և ստուգումների արդյունքում պարզել են, որ շինարարական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի տեղակալը, ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով, Դարակերտ բնակավայրում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչի հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։

Ըստ այդմ, նա ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Դարակերտ բնակավայրում գտնվող հողատարածքներում ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով` մայիս ամսից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով Ընդերքի մասին ՀՀ օրենքի պահանջը, արդյունահանել է պետական սեփականություն համարվող մոտ 4500 խմ օգտակար հանածո: Այնուհետև արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ՍՊ ընկերության տարածք, որտեղ դրա ձեռքբերման աղբյուրը թաքցնելով, հանցավոր հետքերը վերացնելով՝ 4500 մ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով նախատեսված պետական տուրքերը և այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 10.092.000 դրամի վնաս: Նաև պետության օրինական շահերին է պատճառվել էական վնաս՝ հանգեցնելով հողի որակի վատթարացման, արդյունահանվող օգտակար հանածոների կորստի։

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, 10 092 000 դրամը վերականգնվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»