Արտաքին 5 տարի առաջ - 13:50 05-06-2021

Moody's-ը նախազգուշացրել է Ռուսաստանը Visa-ից և MasterCard-ից անջատելու ռիսկերի մասին

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը նախազգուշացրել է արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի մուտքը միջազգային վճարային համակարգեր, այդ թվում՝ Visa և MasterCard, սահմանափակելու ռիսկերի մասին, նշվում է գործակալության կայքում:

Moody's-ը կայուն կանխատեսմամբ պահպանել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշը Baa3 մակարդակում, ինչը համապատասխանում է «միջինից ցածր» հուսալիությանը:

«Ռուսաստանի կողմից միջազգային վճարային համակարգեր մուտք գործելու նոր սահմանափակումների հավանականությունը մեծացնում է պատժամիջոցների վերաբերյալ անորոշությունը՝ ազդելով տնտեսական և քաղաքական որոշումների վրա» - ասվում է գործակալության զեկույցում:

Moody's-ի մասնագետներն ընդգծել են, որ իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական են համարում, բայց նաև չեն բացառում: Ըստ նրանց՝ նման սահմանափակումների ներդրումը խոչընդոտներ կստեղծի միջազգային առևտրի և բանկային հատվածի համար, ինչը կարող է հանգեցնել երկրի վարկանիշի իջեցմանը:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի խոսքով, գործակալության կողմից Baa3 մակարդակում Ռուսաստանի վարկանիշը պահպանելը վկայում է այն մասին, որ երկրի տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է նոր կորոնավիրուսային համավարակի առաջացրած ճգնաժամը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում