Արտաքին 4 տարի առաջ - 23:12 17-12-2021

ԵՄ-ն նշել է Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու պայմանը

Ռուսական բանկերը կանջատվեն SWIFT միջբանկային ֆինանսական համակարգից, եթե Կրեմլը լայնամասշտաբ ներխուժում կատարի Ուկրաինա։ Ինչպես գրում է Financial Times-ը, այս միջոցը ԵՄ պատժամիջոցների մի մասն է։

Ռուսաստանին սպառնացող պատժամիջոցների մասին նշվում է եզրափակիչ հայտարարության մեջ, որը Twitter-ում հրապարակել է Եվրոպական խորհրդի ղեկավարի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը։

«Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ռազմական ագրեսիա կունենա լայնածավալ արդյունքներ և ծախսատար հետևանքներ, ներառյալ գործընկերների հետ համաձայնեցված սահմանափակող միջոցները»,- ասվում է փաստաթղթում։

Այն նաև քննարկում է ռուս գործարարների և մասնավոր բանկերի դեմ պատժամիջոցները։ Բացի այդ, սահմանափակումներ կլինեն հեռահաղորդակցության եւ քիմիական արդյունաբերության հետ կապված տեխնոլոգիաների արտահանման հարցում։

Եվրոպացի քաղաքական գործիչները նաև նշել են, որ պետք է հաշվի առնել այն հնարավոր վնասը, որը յուրաքանչյուր կոնկրետ սահմանափակող միջոց կարող է պատճառել հենց ԵՄ-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ոլորտի և բանկերի դեմ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներով, եթե նա համարձակվի ներխուժել Ուկրաինա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող