Ներքին 5 տարի առաջ - 12:00 05-06-2021

Հայտնաբերվել են դատապարտյալի համար նախատեսված թմրամիջոցներ

Սույն թվականի հունիսի 4-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, քրեակատարողական ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություն են իրականացրել մայիսի 31-ից բուժման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հիվանդասենյակում: Խուզարկությամբ նշված և հարևան հիվանդասենյակի համար նախատեսված ընդհանուր օգտագործման սանհանգույցի առաստաղի օդափոխման ցանցում հայտնաբերվել են քողարկված փաթեթներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Փաթեթներում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնապես խոշոր չափերի՝ 3,13 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր չափերի՝ 5,38 գրամ քաշով կոշտ զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6,39 և 2,88 գրամ քաշերով, առանձնացված դեղնականաչավուն զանգվածներ, «PGN 300» մակնշմամբ պրեգաբալին (լիրիկա) տեսակի 15 դեղապատիճ, դիմեդրոլ տեսակի 8 դեղահաբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում