Ներքին 4 տարի առաջ - 18:11 21-04-2022

Դատապարտյալի ինքնավնասման համար պատժախուց տեղափոխվելը կվերացվի

Արդարադատության նախարարությունը առաջարկում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը։ Ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծով անդրադարձ է կատարվում քրեակատարողական ոլորտի մի շարք հիմնախնդիրներին և առաջարկում է տալ դրանց լուծումները։

Սարգսյանի խոսքով՝ եթե դատապարտյալը կամ կալանավորը ինքնավնասման կամ ինքնասպանության փորձ է կատարում, ապա նա կարող է ենթարկվել պատասխանատվության։

«Ստացվում է, որ անձը հանդիսանում է Քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտող՝ դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչները և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրումները, պետք է փաստել, որ ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը ոչ թե պետք է լինի պատժողական, այլ հակառակը՝ պետք է նրան ցուցաբերվի սոցիալ-հոգեբանական աջակցություն, որպեսզի ինքնավնասման և ինքնասպանության փորձերի դեպքերը կանխարգելվեն»,- ասաց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով