Մամուլ 5 տարի առաջ - 08:15 05-06-2021

Ջհանգիրյանը Հովսեփ Բեդևյանից ստացել «հավատարմության երդումը», բայց ԱԺ-ում կարող է չանցնի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող խմբակցությունն այլեւս իրավիճակը չի կարող իր բուռը հավաքել։ ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանի թեկնածությունը։

Ասել է թե՝ Գագիկ Ջհանգիրյանը Հովսեփ Բեդեւյանին հանդիպել է, ստացել ԲԴԽ-ին անհրաժեշտ «հավատարմության երդումը» եւ ԱԺ է ուղարկել թեկնածությունը։

«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ օրերս դատավորի թեկնածուին է հանդիպել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հուսադրող բաներ չի ասել։ Ասել է, որ «Իմ քայլը» խմբակցությունում առաջվա նման միատարր վիճակ չէ, հազիվ 67-68 պատգամավոր հավաքվի։ Կեսը նեղացած են խմբակցությունից, չեն քվեարկի, կեսը չի գալիս ԱԺ։ Մի խոսքով, անհրաժեշտ 79-80 ձայներ ապահովելը ընտրության համար իշխող խմբակցությունը չի կարող։

Հիշեցնենք՝ երեկ «Իմ քայլը» չկարողացավ անցկացնել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը, որը նույն խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով