Մամուլ 5 տարի առաջ - 08:36 04-06-2021

Ֆրանսիա եք գնում, թող Ֆրանսիան էլ հարցերը լուծի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ակտիվ բանակցություններ էին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Նպատակը՝ բանակցությունների միջոցով հասնել Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Երեկ տեղեկացանք, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Պատճառներից մեկն այն է, որ մյուս երկու կողմերի համար նախ անընդունելի է եղել, որ հայկական կողմից որպես բանակցող է ներկայացել Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը։

Ըստ ամենայնի՝ սպասել են ստատուսով ավելի բարձր պաշտոնյայի, եւ որքան էլ Կարապետյանը փորձել է համոզել, որ Հայաստանում ինքը երկրորդ պաշտոնյան է, կողմերը մնացել են իրենց դիրքորոշմանը եւ հորդորել, որ հաջորդ անգամ առաջին պաշտոնյան ներկայանա, եթե ինքը երկրորդն է։ Բացի այդ, ռուսական կողմը շատ ակտիվ ջանքեր չի դրսեւորել այն պատճառով, որ մինչ Մոսկվայում փորձում են լուծել Հայաստանի սահմաններին առկա պայթյունավտանգ իրավիճակը, Փաշինյանն այցելում է Ֆրանսիա, և իշխանական քարոզչամեքենան որպես փրկության փարոս է դիտում Փաշինյանի՝ Ֆրանսիա այցն ու Մակրոնի խոսքերը, թե ադրբեջանական զորքը պետք է դուրս գա ՀՀ տարածքից։

Ռուսները որոշել են, որ եթե բանակցությունները հաջող ընթանան, և ադրբեջանական զորքը դուրս բերվի Հայաստանից, ապա Փաշինյանը դա կվերագրի արեւմտյան դաշնակիցներին։ Ռուսական աղբյուրները չեն թաքցնում՝ քանի դեռ հայերը հույս են կապում եվրոպացիների հետ, իրենք ակտիվ չեն լինելու, եւ հաջորդ հանդիպման ժամկետն էլ չի որոշվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով