Մամուլ 5 տարի առաջ - 08:26 04-06-2021

Խոշորացույցի տակ են այն գյուղերը, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի ընկեր «Ավշարի» Արայիկի ազդեցության գոտում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի հույսն ընտրություններում դպրոցի տնօրեններն են, որոնց իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները «նախկին կյանքում» ընտրակեղծարարներ էին համարում եւ քննադատում ընտրություններին ձայներ հավաքագրելու համար։

Մարզպետը վերջին շրջանում մեկը մյուսի ետեւից դպրոցների տնօրեններ է փոխում, յուրայիններին նշանակում ժամանակավոր պաշտոնակատար եւ, ըստ լուրերի, հրահանգավորում հունիսի 20-ի ընտրությունների համար։ Սրանում համոզվելու համար բավական է փոքրիկ «շրջայց» կատարել մարզպետարանի կայքում եւ տեսնել, թե ինչ պարբերականությամբ են տնօրեններ փոխվում, ԺՊ-ներ նշանակվում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես խոշորացույցի տակ են այն համայնքները, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր «Ավշարի» Արայիկ Գրիգորյանի ազդեցության գոտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ