Արտաքին 5 տարի առաջ - 21:23 03-06-2021

Թուրքիայի ԳՇ 2-րդ պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, հունիսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի երկրորդ պետ (1-ին տեղակալ), Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակության հետ։

Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում՝ իր պաշտպանական հզորություններն ընդլայնելու համար:

Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներն ու հիմնական ուղղությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան