Ներքին 4 տարի առաջ - 17:36 16-05-2022

Ոստիկանապետը, քննչականի պետը, հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ. Գեղամ Մանուկյան

«Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Քննչականի պետը, Հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ, և իրենց փոխարեն այս պաշտոնները զբաղեցնի իկ/ic վերջածանցով իշխանական մի կայք, որն իրավապահների փոխարեն որոշումներ է կայացնում. երեկ ուշ գիշեր իշխանական այդ կայքիկը լուր դրեց, որը հանձնարարություն համարվեց. այսօրվա ավտոերթի մասնակիցներին պետք է բիրտ ուժով բերման ենթարկել»: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա նաև նշել է. «Առավոտյան արդեն կարմիրբերետավորներն ու ոստիկանները, Վահե Ղազարյանի գլխավորությամբ, ականջները կախած, կատարեցին այդ աննշան կայքի և դրա խմբագրի հանձնարարությունները: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի բարձր աշխատավարձով, գեներալական ուսադիրներով պաշտոնյաներ պահել, եթե մի փոքրիկ կայք կարող է որոշում կայացնել, իսկ ոստիկանական ամբողջ համակարգն էլ կատարի դրա հրահանգները՝ անսալով օրենքը, արժեզրկելով ողջ ոստիկանական համակարգը, մոռանալով, որ նրանք պետք է ծառայեն օրենքին և օրինականությանը՝ հանրային անվտանգությունը և շահն ապահովելու համար:

Իսկ այսօր նրանք դարձան իշխանական կայքիկի կամակատարը, հնազանդ ծառայողը լոկ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով