Արտաքին 5 տարի առաջ - 19:11 03-06-2021

Յոթ երկրներ իրենց ընկերություններից պաշտոնապես պահանջել են թռչելիս շրջանցել Բելառուսը

Յոթ երկրների ավիացիոն իշխանությունները իրենց ընկերություններից պաշտոնապես պահանջել են թռչելիս շրջանցել Բելառուսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ավիացիոն շրջանակների աղբյուրին:

«Դրանց շարքում են Լեհաստանը, Պորտուգալիան, Հունաստանը, Բուլղարիան, Դանիան, Իռլանդիան»,- ասել է աղբյուրը՝ չհստակեցնելով յոթերորդ երկիրը:

Մայիսի 24-ին ԵՄ երկրները, Բելառուսի վերաբերյալ քննարկումների արդյունքում, որոշեցին արգելել բելառուսական ինքնաթիռների թռիչքները եվրոպական օդային տարածքում՝ եվրոպական ավիաընկերություններին խորհուրդ տալով խուսափել Բելառուսի վրայով թռիչքներից՝ միջադեպից հետո, որ կապված էր մայիսի 23-ին Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերության հարկադիր վայրէջքի հետ: Ինքնաթիռը Աթենքից Վիլնյուս թռչելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում ականապատման մասին հաղորդագրությունից հետո, ինչը, պարզվել է, կեղծ է: Ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA Telegram-ալիքի հիմնադիրը, ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան