Արտաքին 3 տարի առաջ - 14:42 29-11-2022

Եվրոպական յոթ երկրներ պարտավորվել են օգնել Ուկրաինային՝ պատրաստվելու ձմռանը

Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Էստոնիայի ԱԳՆ ղեկավարները պարտավորվել են օգնել Ուկրաինային՝ պատրաստվելու ձմռանը և վերականգնելու նրա էներգետիկ ենթակառուցվածքը։ Այս մասին նշվել է եվրոպական յոթ երկրների եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Կիեւում կայացած հանդիպման արդյունքներով։

«Մենք կշարունակենք համատեղ աշխատել քաղաքական և գործնական աջակցության ցուցաբերման ուղղությամբ՝ ապահովելու համար իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ուկրաինայի կարողությունը»,- նշվել է փաստաթղթում։

«Ռուսաստանը պետք է դադարեցնի ագրեսիան և դուրս բերի զորքերն Ուկրաինայի ամբողջ տարածքից»,- ասել են ԱԳՆ-ների ղեկավարները։ Նրանք ընդգծել են, որ իրենց երկրները երբեք չեն ընդունի ուկրաինական տարածքների, ներառյալ Ղրիմի, անեքսիայի անօրինական փորձը, և հաստատել են Ղրիմի ապաօկուպացմանը հասնելուն ուղղված գործունեության համատեղ ջանքերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով