Մամուլ 5 տարի առաջ - 08:35 03-06-2021

Ինչո՞ւ է ուշացել միասնական քննությունների անցաթղթերի տրամադրումը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 8-ից սկսվում են բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական քննությունները: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» համաձայն, հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ուղարկում է դպրոցներ, էլեկտրոնային եղանակով՝ դիմորդին։ Երեկ հունիսի 2-ն էր, և մենք բազմաթիվ ահազանգեր էինք ստանում, որ դիմորդները դեռևս ո՛չ էլեկտրոնային եղանակով, ո՛չ այլ կերպ չեն ստացել անցաթղթերը: Որպեսզի հասկանանք ուշացման պատճառը, «Փաստը» դիմեց Գնահատման և թեստավորման կենտրոն, որտեղից տեղեկացրեցին, որ խնդիրը բացառապես տեխնիկական է, որևէ մեկը էլեկտրոնային փոստով չի ստացել անցագիր։

«Բոլոր դիմորդները անցագրերը կստանան այլ ճանապարհով, թող չանհանգստանան, որևէ մեկն այս պատճառով չի տուժի»,- ասացին ԳԹԿ-ում: Մինչ մենք հետաքրքրվում էինք թեմայով, մի քանի դիմորդներ մեզ տեղեկացրեցին, որ օրվա երկրորդ կեսին իրենց զանգահարել են այն դպրոցներից, որտեղից ստացել են անհատական ծածկագրերը:

Դիմորդներին տեղեկացրել են, որ հունիսի 3-ից կարող են նույն կրթօջախից ստանալ անցաթուղթը: Ի դեպ, երեկ ավելի ուշ ԳԹԿ-ից կապվեցին մեր լրագրողի հետ և տեղեկացրեցին, որ մինչև օրվա վերջ դիմորդներն անցաթղթերը կստանան նաև էլեկտրոնային եղանակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ