Ավելին 5 տարի առաջ - 23:45 02-06-2021

20-ամյա ռեփեր Lil Loaded-ի մահվան պատճառը ինքնասպանությունն է եղել

Ռեփեր Lil Loaded- ի մահվան պատճառը ինքնասպանությունն է, հայտնում է The Sun- ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Ոստիկանությունը հայտնել է, որ Lil Loaded-ի (իրական անունը՝ Դաշոն Ռոբերտսոն) դին հայտնաբերել է ընտանիքի անդամը: Ռոբերտսոնի փաստաբան Աշքան Մեհրիյարիի խոսքով՝ իր պաշտպանյալի մահը անակնկալ է եղել իր համար:

Հունիսի 1-ին 20-ամյա երաժիշտը պետք է դատարանի առջև կանգներ անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով:

2020-ի նոյեմբերին Lil Loaded-ը ձերբակալվել էր իր ընկերոջը՝ Խալիլ Ուոքերին սպանելու համար: Նա ինքնաձիգով կրակել էր Ուոքերի վրա: Հոդվածը վերադասակարգվեց որպես «անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածի, ռեփերը գրավի դիմաց ազատ արձակվեց: Նրան թույլատրվեց համերգային գործունեություն իրականացնել:

Ռոբերտսոնի ամենահայտնի թրեքը 6locc 6a6y երգն էր, որը թողարկվել է 2019 թվականին: Այն YouTube-ում ավելի քան 28 միլիոն դիտում է հավաքել: Անցյալ շաբաթ երգը Ձայնագրման ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից արժանացել էր «ոսկե» կարգավիճակի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»