Ներքին 5 տարի առաջ - 11:45 14-09-2021

Զինծառայողների միջև կռի՞վ է եղել. ինչն է զինվորի մահվան պատճառը

Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, ըստ ՊՆ հաղորդագրության, մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978 թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, բացի զոհից, միջադեպի հետևանքով կա նաև վիրավոր, և դեպքի պատճառը միջանձնային հարաբերություններն են եղել, զինծառայողները միմյանց հետ ունեցել են անձնական բնույթի կոնֆլիկտ, ինչն էլ վերածվել է կռվի։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ , նախկինում էլ միջանձնային հարաբերությունների պատճառով նման միջադեպեր եղել են: Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել ՊՆ-ից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, հուսանք՝ ՊՆ-ն հընթացս կպարզաբանի մամուլում տեղ գտած հրապարակումներն այս թեմայով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում