Արտաքին 5 տարի առաջ - 20:57 02-06-2021

Կրեմլը արձագանքել է Ռուսաստանում COVID-19-ից մահացության մասին Times-ի տվյալներին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանում COVID-19-ից մահացության դեպքերի վերանայման վերաբերյալ Times-ի վերլուծության մասին ոչինչ հայտնի չէ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Անհասկանալի է, թե դա ինչ տեսակի վերլուծություն է», - արձագանքել է Կրեմլի խոսնակը՝ հրաժարվելով ավելի մանրամասն մեկնաբանել այս հրապարակումները:

Ըստ Times- ի՝ Ռուսաստանը ներառվել է այն երկրների ցուցակում, որոնք ունեն կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը: Բրիտանական թերթը նշում է, որ ըստ The Economist-ի վիճակագրության՝ Ռուսաստանում մահացության մակարդակը շատ ավելի բարձր է, քան մյուս երկրների մեծ մասում:

Ավելի վաղ The New York Times-ի (NYT) լրագրողները ևս, հղում անելով Rosstat-ի տվյալներին, գրել էին, որ համաճարակի ժամանակ մահացության ցուցանիշով Ռուսաստանն առաջ է Եվրոպայից և ԱՄՆ-ից: Նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը ամենալավն է աշխարհում պայքարում համաճարակի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում