Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:36 14-02-2025

Ո՞վ է տվել․ ո՛չ էս մարդը, ո՛չ իրա շեֆը այդ տվյալներին հասանելիություն ունենալու իրավունք չունեին

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2020 թ․ Նիկոլի խորհրդական, թե օգնական եղած մարդը հանգիստ պատմում է, որ "ամբողջ բազան իր մոտ ձեռքի տակ առկա էր"։ Խոսքը հարկ վճարողների բազայի մասին է։

Որևէ իրավունք այդ տվյալներին հասանելիություն ունենալու ոչ էս մարդը, ոչ իրա շեֆը չունեին ու չունեն։ Ու դրա համար ցանկացած իրավական պետությունում արդեն սենյակից դուրս գալուց սրան կդիմավորեին քննիչները՝ հարցերի մի հատ երկար ցուցակով․ ի՞նչ հիմքով ես դու նման բազա "ձեռքի տակ" ունեցել; ուրիշ էլ ովա՞ ունեցել; ովա՞ քեզ էդ բազան տվել; դու ո՞ւմ ես տվել; էլ ի՞նչ տվյալներ էիր այդ բազայից նայում; ինչի՞ համար; ո՞ւմ էիր այդ տվյալները փոխանցում։

Հ․Գ․
Նաև հիշում եք չէ՞, որ մարդիկ պատմում էին, թե Աննա Հակոբյանից ռեկետի նպատակով նամակ էին ստացել մի էլփոստի, որը իրենք օգտագործել էին բացառապես ՊԵԿ հետ գրագրության համար։

Ու դեռ կան մարդիկ, ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ կխոսեն, թե բա տվյալները հուսալի և անվտանգ են պահվում»

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով