Արտաքին 5 տարի առաջ - 20:18 02-06-2021

Բաքուն հաշվարկել է Ղարաբաղյան պատերազմում բանակի կրած կորուստները

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեղեկատվություն է հրապարակել 2020-ի աշնանը Ղարաբաղյան հակամարտության սրման ընթացքում հանրապետության զոհված զինվորականների թվի վերաբերյալ։ Ըստ տեղեկատվության՝ զոհվել է 2,9 հազար զինծառայող, ևս 14-ը համարվում են անհայտ կորած:

«Ձեր տեղեկատվության համար մենք ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2900 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի վերաբերյալ տվյալներ, որոնք զոհվել են պատերազմում որպես մարտիրոսներ և թաղվել մինչև հունիսի 2-ը, ինչպես նաև 14 զինծառայող, որոնք անհայտ կորած են »,- ասվում է հաղորդագրության մեջ։

2020 թ․ սեպտեմների 27-ին սկսված 44-օրյա պատերազմի զինադադարը կնքվել է նոյեմբերի 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնության շրջանակներում: Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիներին և մահացածների մարմինները: Երևանը Բաքվին է հանձնել նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները: Բացի այդ, տարածաշրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի