Արտաքին 4 տարի առաջ - 23:57 16-04-2022

Ուկրաինական բանակի կորուստները գերազանցում են 23 հազարը. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի բանակի և ազգային գվարդիայի, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների կորուստները կազմում են 23.367 մարդ։ Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով, ապրիլի 16-ի դրությամբ միայն Մարիուպոլում զոհվել է ավելի քան 4000 զինվոր, ևս 1464-ը հանձնվել են։ Նրանք, ովքեր մնացել են, արգելափակված են «Ազովստալ» մետաղագործական գործարանի տարածքում, ասել է Կոնաշենկովը։

Ընդհանուր առմամբ, ռուսական գերատեսչության տվյալներով, մարտի 11-ին շրջափակման պահին քաղաքում ուկրաինական խմբավորումը բաղկացած էր մոտ 8100 մարդուց։

Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտնել է նաև, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Օդեսայի մարզում խոցել են ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որն արևմտյան զինատեսակների մեծ խմբաքանակ էր մատակարարում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկն նախօրեին CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ պատերազմի ընթացքում զոհվել է 2500-3000 ուկրաինացի զինվոր, մոտ 10000 զինվոր վիրավորվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան