Արտաքին 5 տարի առաջ - 19:54 01-06-2021

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խստացրել է եկեղեցում գրանցված մանկապղծության դեպքերի համար սահմանված պատիժը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ փոփոխություններ է կատարել կաթոլիկ եկեղեցու «քրեական օրենսգրքում»՝ ընդլայնելով և խստացնելով պատասխանատվությունը եկեղեցում կատարվող սեռական հանցագործությունների համար: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 1-ին, հայտարարել է Vatican News-ը:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, որ փոփոխությունների նպատակներից մեկը «այն դեպքերի կրճատումն է, երբ տուգանքի նշանակումը թողնվում էր իշխանությունների հայեցողությանը»: Օրենսգրքի վեցերորդ բաժնի հոդվածները վերաբերում են հանցագործություններին և պատժամիջոցներին: Նոր խմբագրության մեջ ներկայացվել են հանցագործությունների նոր կատեգորիաներ: Ամենաէական փոփոխությունները կատարվել են սեռական բռնությունների հետ կապված բաժիններում: Այս փոփոխությունները նպատակ ունեն ուղղելու եկեղեցու այն հիմնական թերությունները, որոնք առկա են սեռական բռնության դեմ պայքարի պրակտիկայում: Օրենքը սահմանափակում է նաև եպիսկոպոսների և վերադաս ղեկավարության կողմից սեռական բռնության հարցերում հայեցողություն կիրառելու հնարավորությունը: Նախկինում նրանց տրված լայն լիազորությունները թույլ էին տալիս անտեսել կամ թաքցնել իրենց ղեկավարությամբ տեղի ունեցած հանցագործությունները: Օրենքը հստակ ասում է, որ նրանք պետք է պատասխանատվություն կրեն անփութության համար, եթե չեն կատարում անհրաժեշտ քննություն և պատժամիջոցներ չեն կիրառում մեղավոր քահանաների դեմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան