Սպորտ 5 տարի առաջ - 17:43 01-06-2021

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Նոայի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նշված ժամանակահատվածում ֆուտբոլիստը անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Ավետիսյանը լավագույնն է ճանաչվել ինչպես երկրպագուների, այնպես էլ բոլոր փորձագետների կողմից: Երկրորդ-երրորդ տեղերը կիսել են «Ալաշկերտի» կիսապաշտպաններ Գոմե Բատիստա Վանգուն և Դավիդ Դավիդյանը:

Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել չեմպիոն «Ալաշկերտի» հետ վերջին 3 խաղերում 100-տոկոսանոց արդյունք գրանցած Ալեքսանդր Գրիգորյանը: Նրան հաջորդում է բրոնզե մեդալակիր «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Եսայանը, իսկ «Վանի» գլխավոր մարզիչ Արթուր Ասոյանը երրորդն է:

Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Առաջնության հովանավոր VBET ընկերության և ՀՖՖ կողմից մրցանակներ կստանան նաև մրցաշրջանի լավագույնները, ինչի մասին կհաղորդվի առաջիկայում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան