Սպորտ 5 տարի առաջ - 13:45 10-02-2021

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼ VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ երկրպագուները կկարողանան ներկա գտնվել VBET Հայաստանի պրեմիեր լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից:

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նաև տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները․

Արարատ-Ուրարտու հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

Նոա-Վան հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափոխվել է Փյունիկ մարզադաշտ:

Արարատ-Արմենիա-Փյունիկ հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափոխվել է Ուրարտու-3 մարզադաշտ:

Արարատ-Արարատ-Արմենիա հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի քաղաքային մարզադաշտ:

VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 16-րդ մրցափուլից սկսած՝ խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»