Արտաքին 5 տարի առաջ - 15:43 01-06-2021

ԵՄ յոթ երկրներ սկսել են տրամադրել պատվաստումների վերաբերյալ արտոնագրեր

Եվրամիության յոթ երկրներ հունիսի 1-ից սկսել են տրամադրել պատվաստումների վերաբերյալ արտոնագրեր, ինչը նրանց թույլ կտա ազատ տեղաշարժվել ԵՄ տարածքում: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

«Արդեն այսօր յոթ անդամ պետություններ՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Խորվաթիան և Լեհաստանը, սկսել են տրամադրել ԵՄ առաջին արտոնագրերը, մինչդեռ որոշ երկրներ որոշել են գործարկել թվային արտոնագիր միայն այն դեպքում, երբ բոլոր գործառույթները տարածվեն ամբողջ երկրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրահանձնաժողովը նաև առաջարկել է մեղմել եվրոպական երկրներ մուտքի սահմանափակումները: ԵՄ երկրներ այցելությունները առաջարկել են թույլ տալ բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրների այն քաղաքացիներին, ովքեր ուղևորությունից երկու շաբաթ առաջ ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութի երկու բաղադրիչ: Ընդ որում, պատվաստանյութը պետք է լինի եվրոպական կարգավորողների կողմից հավանության արժանացած:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան