Մամուլ 5 տարի առաջ - 08:38 01-06-2021

Արգամիչը խաղի մեջ. Մեկնարկը բարեհաջող է ստացվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի՝ Արարատի մարզում նախօրեին հրավիրած հանդիպումն ամբողջությամբ կազմակերպել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով թեեւ դաշինքում ընդգրկված չէ, եւ ոչ էլ որդին կա նախընտրական ցուցակում, սակայն ջանասիրաբար լծվել է շտաբի աշխատանքներին, եւ Արարատի մարզի այցելությունն էլ, ասում են, ինքն է կազմակերպել՝ բոլոր դետալները հաշվի առնելով։

Համակիրները նախ այցելել են իր մեկենասությամբ կառուցված Արատաշատ քաղաքի եկեղեցի, իսկ հանդիպման վայր է ընտրվել իշխանությունների քթի տակ՝ մարզպետարանին կից ռեստորաններից մեկը, որը պատկանում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Վերջինս, ի դեպ, չի մասնակցում ոչ մի պրոցեսի՝ հեռացել է Հայաստանից։ Մեզ ասացին, որ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է ուժ ցուցադրել, թե կարող է քաղաքի կենտրոնում միջոցառում կազմակերպել, եւ որեւէ միջադեպ՝ սադրիչների կողմից, չգրանցվի»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ