Արտաքին 4 տարի առաջ - 14:48 16-12-2021

Ճապոնիայում բարեհաջող վիրահատել են դեռևս չծնված երեխային

Ճապոնիայում բժշկական խումբը բարեհաջող վիրահատել է մայրիկի արգանդում գտնվող, դեռևս չծնված երեխային՝ ծանր սրտային հիվանդությամբ: Սա աորտայի ստենոզի ներարգանդային բուժման երկրում առաջին առաջին դեպքն է, հաղորդում է NHK-ն։

Նշվում է, որ մոր արգանդում պտղի վիրահատությունը կատարվել է հղիության 25-րդ շաբաթում։

Երեխային ախտորոշվել է աորտայի փականի ստենոզ, որի դեպքում աորտայի փականի բացվածքի նեղացումը խոչընդոտում է սրտի մի մասի նորմալ զարգացմանը:

Սկզբում վիրաբույժները մոր որովայնի խոռոչի միջով հատուկ ասեղաձև խողովակ են մտցրել պտղի սիրտը, իսկ հետո դրա միջով փչովի ձողախողովակ են մտցրել փականի բացվածքը լայնացնելու համար: Այս պրոցեդուրան բարելավել է արյան հոսքը դեպի սիրտ։

Երեխան ծնվել է հոկտեմբերին, այժմ նա լավ վիճակում է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ