Արտաքին 5 տարի առաջ - 19:26 31-05-2021

Իսրայելում ընդդիմությունը հնարավոր է կոալիցիա կազմի Նեթանյահուի դեմ

Իսրայելի աջ կենտրոնամետ «Յամինա» կուսակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ իր կուսակցությունը կմիանա կոալիցիայի կառավարությանը առանց Բենիամին Նեթանյահուի: Նա պատրաստվում է կոալիցիա կազմել ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հետ։ «Յամինա» և «Լապիդ» կուսակցության ներկայացուցիչները կիրակի օրը կշարունակեն բանակցությունները կոալիցիայի շուրջ: Նախկինում Բենեթը հանդիպել էր «Յամինա» խմբակցության անդամների հետ, որոնք՝ գրեթե բոլորը, հավանություն են տվել Նեթանյահուին հեռացնել ցանկացող կուսակցությունների կոալիցիային՝ Լապիդին և նրա «Փոփոխության բլոկին»: Այսպիսով, «Յամինայի» օրենսդիրները ցանկանում են կանխել վերջին ամիսների հինգերորդ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

«Յամինա» աջ շարժումների դաշինքն ունի ընդամենը վեց տեղ 120 տեղանոց Կնեսետում, բայց դա բավական է կոալիցիա ստեղծելու համար, և հետևաբար 12 տարի պաշտոնավարած վարչապետի ապագան կախված կլինի կոալիցիայի որոշումից: Ըստ իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրության՝ կողմերը համաձայնության են եկել, որ 49-ամյա Բենեթը երկու տարի կաշխատի վարչապետի պաշտոնում, իսկ հետո՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, այդ տեղը կզիջի Լապիդին ևս երկու տարով:

Նեթանյահուն և նրա կուսակցության անդամները քննադատորեն են արձագանքել Բենեթի հայտարարությանը: Գործող վարչապետը հայտարարել է, որ Բենեթը սկսել է «դարի խաբեությունը», և նրան միայն իշխանությունն է հետաքրքրում: Նեթանյահուն ասել է, որ ինքը Բենեթի կուսակցությանը մի քանի «ապշեցուցիչ» առաջարկներ է արել, որոնք կօգնեին կասեցնել «վտանգավոր ձախ շարժումը»: Այնուամենայնիվ, պաշտպանության նախկին նախարարը, ըստ վարչապետի, «միայն իր մասին է մտածում»: Նեթանյահուն իր խոսքում կրկնել է, որ Լապիդի կառավարությունը կարող է իրական վտանգ դառնալ Իսրայելի ազգային անվտանգության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում