Խոսք 5 տարի առաջ - 17:29 31-05-2021

Հողեր ազատագրածը չպետք է բանավիճի հողեր հանձնողի հետ. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկին, ասաց. «Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, Արցախի Հանրապետության առաջին նախագահը, նախագահը, որն ազատագրել է հողեր չպետք է որևէ իրավիճակում բանավիճի մի անձի հետ, որը հողեր հանձնող է։ Մի մարդու, որի նշանակած նախարարն արդեն իսկ ասում է, որ վերջինս հաշվի չի առնում Հայաստանի Հանրապետության շահերը»։

Նրա համոզմամբ, Հայաստանի Հանրապետության շահերը հաշվի չառնողը ՀՀ-ի շահին դեմ գնացողն է. «Նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարմարություն առհասարակ չեմ տեսնում»։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ա.Վարդևանյան գիտի՝ ինչ է նշանակում «տղամարդլամիշ լինել», պատասխանեց՝ չգիտեմ։

«Մի անձ, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի խղճին կան հազարավոր կյանքներ, որը, ինչպես ներկայացրել է ՌԴ նախագահ Պուտինը, կարող էր շատ ավելի շուտ դադարեցնել շատ ավելի բարենպաստ պայմաններով ՀՀ-ի համար, որը որևէ պատկերացում չունի մարտական գործողությունների մասին ու փորձում է իրեն մեկ հարթության մեջ դնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի հաղթանակած պատերազմի անմիջական մասնակից Ռոբերտ Քոչարյանի հետ, կարծում եմ, նշված անձը նախևառաջ պետք է իմանա՝ ինչ է կոռեկտությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ երբեք որևէ մեկին նման ձևով չի պատասխանի, իսկ կոռեկտությունն ու շնորհքը ոչ ոքի չեն խանգարի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»