Ներքին 5 տարի առաջ - 13:00 30-05-2021

Եթե Սոթքից Խոզնավար սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ, Ադրբեջանը կկաշառի նրանց և օրինական ձևով կամաց-կամաց կգնի հայկական հողերը. Մանվել Եզիազարյան

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի ԱԽ նիստին հնչեցրած առաջարկությունը, ըստ որի՝ Սոթքից Խոզնավար սահմանային հատվածում անհրաժեշտ է տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող միջազգային դիտորդների խումբ: Այդ մասին հայտնում է Tert.am-ը:

Մանվել Եղիազարյանի կարծիքով այդ առաջարկությունը Հայաստանի շահերից չի բխում, ինչը պարզաբանել է հետևյալ կերպ.

«Քանի տարի էին իբր դիտորդները դիտում՝ ընտրություններն օրինակա՞ն է, թե ոչ: Դիտորդները տարիներ շարունակ խաբում էին և ասում՝ ընտրություններն անցավ օրենքի սահմաններում, կեցցե՛ ՀՀ Սահմանադրությունը: Նույն կերպ այդ դիտորդներին կբերեն, կտեղավորեն ՀՀ սահմանի մոտ, ադրբեջանցիները գումար կտան և նրանք կամաց -կամաց հետ կքաշվեն, մինչև Զանգեզուրը կտան և կասեն՝ դա Ադրբեջանի հողերն է: Իսկ մերոնք գումար չեն ծախսի, որ կաշառեն դիտորդներին, քանի որ իրենց հայրենիք պետք չէ, մենք դժբախտ ժողովուրդ ենք»,-ասել է նա:

Բացի այդ հրամանատարը վրդովվել է Փաշինյանի այն հայտարարությունից, որ Սև լճի 30 տոկոսի համար պայքար չի լինելու:

«Ես զարմացած եմ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Սև լճի 30 տոկոսի համար մենք պատերազմ չենք հրահրելու, ապրես, ուրեմն Զանգեզուրի 30 տոկոսի համար էլ չարժի պատերազմ հրահրել, ինչների՞ս է պետք Զանգեզուրը: Եթե վախենում ես, գերի հանձնվի, մենք էլ կպրծնենք, եթե վախենում եք, հրաժարական տվեք, ինչի՞ եք աթոռից կառչել, գնա, ինքնասպան եղիր, սա հայրենիք է՝ վախկոտների տեղը չէ»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով