Ներքին 2 տարի առաջ - 09:38 26-11-2023

Ռուսաստանը սկսում է կամաց-կամաց պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի

ՀՀ-ում բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Երեկ Լարսի անցակետում տարբեր պատճառաբանություններով ռուսական կողմն արգելել է ելակի, խնձորի, ձկան, անգամ ծաղիկների մուտքը ՌԴ։

Oragir.News-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանն ասաց, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, սպասելի էր։

«Ռուսաստանը սկսում է կամաց-կամաց պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի, քանի որ Հայաստանը ռազմավարական շրջադարձ է հիմա իրականացնում և խորացնում է կապերը Արևմուտքի հետ և չի գնում մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչը շատ բնական է։ Սակայն պետք է արձանագրենք մի փաստ, որ ո՛չ ՀԱՊԿ-ն, ո՛չ էլ ԵԱՏՄ-ն չեն աշխատում»։

Այվազյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված մի շարք պայմանագրեր ևս Ռուսաստանը կոպտորեն խախտում է, և թե՛ ՀԱՊԿ-ում, և, թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայության հարցը պետք է քննարկվի։

«Այս խնդիրը օրեցօր կարող է ավելի ու ավելի ահագնանալ և ավելը խորանալ։ Կարծում եմ՝ Եվրամիության հետ պետք է կապերը խորացնել։ Ինչպես Վրաստանը ժամանակին բազմաթիվ պայմանագրեր ստորագրեց Եվրամիության հետ և ապրանքների որակը համապատասխանեցրեց Եվրոպական շուկային։ Հիմա Վրաստանը ապրանքներ է արտահանում դեպի Եվրամիություն, իսկ Հայաստանն այս առումով շատ հետ է»,- ատաց վերլուծաբանը։

Նա հավելեց, որ եթե Հայաստանը կարողանա իր ապրանքների որակը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին, ապա իր կարծիքով՝ Ռուսաստանը լրիվությամբ կսահմանափակի ապրանքների ներմուծումը՝ խախտելով ԵԱՏՄ պայմանագրերը, իսկ այդ ժամանակ Հայաստանը կարող է իր ապրանքները արտահանել Եվրամիություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի