Արտաքին 5 տարի առաջ - 21:53 29-05-2021

Պեսկովը հրաժարվել է խոսել Լուկաշենկոյի բերած թղթապանակի բովանդակության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է լրագրողներին պատմել Մինսկում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ փաստաթղթերով թղթապանակի պարունակության մասին, որը բերել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախորդ օրը Սոչիում Ռուսաստանի ղեկավարի հետ կայացած հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ բերել է Ryanair ինքնաթիռի հետ կապված «որոշ փաստաթղթեր» և խոստացել է դրանք ցույց տալ Վլադիմիր Պուտինին:

«Ոչ, ավելին չի կարելի իմանալ: Այնտեղ հատուկ բան չկա: Բելառուսական կողմը տրամադրել է ամբողջ տեղեկատվությունը», - ասել է Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ եթե լրացուցիչ հարցեր լինեն, Մինսկը պատրաստ կլինի տրամադրել միջադեպի վերաբերյալ այլ տվյալներ ևս:

Մայիսի 23-ին իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր մեկնում, շտապ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավում եղել է NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը բերման է ենթարկվել: Բելառուսում ձերբակալվել է նաև նրա ընկերուհին՝ ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգան:

Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Դեպքից հետո ԵՄ-ն որոշել է արգելել իր ինքնաթիռների մուտքը Բելառուսի օդային տարածք:

Զեկուցվել է նաև, որ Գերմանիայի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել միջազգային հանրությանը մեկուսացնել Բելառուսի իշխանություններին: Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խախտել է միջազգային իրավունքը՝ շտապ վայրէջքի բերելով իռլանդական ավիաընկերության քաղաքացիական օդանավը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի