Ներքին 5 տարի առաջ - 16:37 26-08-2021

Նման ձևի ու բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ. Էրիկ Ալեքսանյանն արձագանքել էլ Խ. Սուքիասյանի հայտարարությանը

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ ասվում է.

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ՝ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարել է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100․000․000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ։ Թե Արմեն Գևորգյանը եւ թե վերջինիս փաստաբանական թիմը բազմիցս հրապարակային հերքել է այդ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը։

Անգամ, եթե տվյալ անձնավորությունը նման հայտարարություն անելիս հիմք է ընդունել ՀՀ ՀՔԾ կողմից ամիսներ առաջ տարածված հաղորդագրությունը, ապա հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այդ հաղորդագրությունում որևէ ձևով հիշատակված չէ 100․000․000 ԱՄՆ դոլարի առկայության մասին, հետևաբար՝ ակնհայտ է, որ այդ պատգամավորի կողմից փորձ է կատարվում մանիպուլացնել հանրային կարծիքն: Բացի այդ, նշված անձն իր քաղաքական թիմին բնորոշ ձևով ուղղակի ստի ու կեղծիքի տարածման հերթական դրսևորումն է իրականացնում: Ի վերջո, զարմանալի է, թե ինչպես գործարարը չի տիրապետում հասարակ հաշվարկային կուլտուրային։

Վստահեցնում ենք՝ նման ձևի ու բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»