Արտաքին 5 տարի առաջ - 13:55 29-05-2021

Հաջողվել է գտնել Ղազախստանի լեռներում կորած զբոսաշրջիկների մարմինները

Փրկարարներին հաջողվել է գտնել Ղազախստանի հարավային հատվածում կորած զբոսաշրջիկների խմբի երկու անդամի մարմինները: Արշավի մասնակից ևս երկու զբոսաշրջիկի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թալգաթ Ուալին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

7-հոգանոց զբոսաշրջիկների խումբը մայիսի 21-ին արշավի է մեկնել Սայրամ-Ուգամ ազգային պարկ՝ նախատեսելով վերադառնալ 3 օր անց՝ մայիսի 24-ին: Փրկարարները խմբի անհետացման մասին տեղեկացել են մայիսի 25-ի երեկոյան, ինչից հետո անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները: Մայիսի 28-ին նրանց հաջողվել է գտնել խմբի երեք անդամի. նրանք ողջ են, ևս չորսի որոնումները շարունակվել են:

Թ. Ուալին լրագրողներին տեղեկացրել է, որ Ուգամ գետում հայտնաբերվել է լեռներում կորած՝ 1999 թ. ծնված զբոսաշրջիկներից մեկի մարմինը: Զբոսաշրջիկներից ևս մեկի դին հայտնաբերվել է հաջորդ օրը՝ մայիսի 29-ին, Ուգամից երեք կմ հեռու, նրա անձի ինքնությունը պարզվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում