Արտաքին 5 տարի առաջ - 10:44 29-05-2021

Եվրոպայի պաշտպանության համար ԱՄՆ-ին 665 մլն դոլար է անհրաժեշտ

ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսից 2022 ֆինանսական տարվա համար 665 մլն դոլար է պահանջել Եվրոպայի և Եվրասիայի երկրների օգնության համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ գումարն անհրաժեշտ է մասնավորապես «Ռուսաստանի և Չինաստանի կողմից աճող մարտահրավերներին արձագանքելու համար»:

«Եվրոպայի և Եվրասիայի համար 2022 ֆինանսական տարվա համար պահանջվող միջոցները կբարձրացնեն այդ երկրների կայունությունը արտաքին բացասական ազդեցությունների նկատմամբ, կնպաստեն եվրաատլանտյան ինտեգրման զարգացմանը՝ միաժամանակ օգնելով նրանց հաղթահարել Ռուսաստանի և Չինաստանի աճող մարտահրավերները»,- նշվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Պետդեպարտամենտն անվանել էր Ռուսաստանի հետ համագործակցության ոլորտները: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքով, ԱՄՆ-ն ձգտում է Ռուսաստանի հետ ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ հաստատել:

Փրայսը նաև նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի շահերից է բխում ԿԺԴՀ-ի ու Իրանի միջուկային ծրագրերի զսպման և ռազմավարական կայունության ոլորտներում, ինչպես նաև Աֆղանստանում իրավիճակի կարգավորման հարցում համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով