Արտաքին 5 տարի առաջ - 19:59 28-05-2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը մասնակից է Ryanair-ի միջադեպին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Մինսկում Ryanair-ի հետ կապված միջադեպը զերծ չի մնացել Ռուսաստանի մասնակցությունից: Այդ մասին հայտնում է Sky News-ը:

«Մենք գիտենք, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև շատ սերտ հարաբերություններ կան, ուստի դժվար է հավատալ, որ Մինսկի ռեժիմը կարող էր նման բան անել՝ առանց Ռուսաստանի որևէ մասնակցության», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զորավարժությունների ժամանակ:

Ավելի վաղ Բունդեսթագի արտաքին քաղաքական հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռյոտգենը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ներգրաված լինել Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի մեջ:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հորդորել է չքաղաքականացնել Ryanair ինքնաթիռի վայրէջքի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռուսաստանը նույնպես աջակցել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետաքննությանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես շեշտել է, որ այս խնդիրը Ռուսաստանի կողմից չի ստեղծված, և Մոսկվան մտադիր է կարգավորել իրավիճակը:

Մայիսի 23-ին իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր ուղևորվում, շտապ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավում էր գտնվում NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը ձերբակալվել է: Հաղորդվել է նաև նրա ընկերուհու՝ ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգայի կալանքի մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում