Արտաքին 5 տարի առաջ - 11:20 28-05-2021

Իսրայելի ԱԳՆ-ն մերժել է Պաղեստինում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևը

Իսրայելը «միջազգային հանրության և ՄԱԿ-ի վրա բարոյական բիծ» է անվանել բանաձևը, որը կոչ է անում հետաքննել պաղեստինական և իսրայելական տարածքներում մարդու իրավունքների խախտումները: Երկրի իշխանությունները մտադիր չեն համագործակցել, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում կատարելով ԱԳՆ-ի հայտարարությանը:

«Բանաձևի մեջ ոչ մի անդրադարձ չկա «Համաս» ահաբեկչական խմբավորմանը: Ի թիվս այլ բաների՝ այն ամբողջովին անտեսում է Իսրայելի քաղաքացիների վրա արձակված 4.300 հրթիռները: Մեզ թվում է, որ հանձնաժողովի նպատակները «Համաս» ահաբեկչական խմբավորման հանցագործությունները կոծկելն ու Իսրայելին իր քաղաքացիների պաշտպանության համար կատարած գործողությունների մեջ մեղադրելն է»,- նշվում է հայտարարության մեջ:

Իսրայելի ԱԳՆ-ն նշել է, որ Իսրայելի բանակը գործել է միջազգային օրենքներին համապատասխան և պաշտպանել է իր քաղաքացիներին, իսկ «Համաս» խմբավորումը հրթիռակոծել է խաղաղ բնակչությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որի համաձայն՝ Գազայի հատվածի և Իսրայելի տարածքում մարդու իրավունքների խախտումները հետաքննող հանձնաժողով է ստեղծվելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում