Արտաքին 5 տարի առաջ - 23:02 11-05-2021

ՄԱԿ-ից հորդորել են դադարեցնել կրակը Իսրայելում և Պաղեստինում

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով պաղեստինա-իսրայելական լարված իրավիճակին։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը նշել է, որ ՄԱԿ-ում խորապես անհանգստացած են օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում, եւ Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններով։ Վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության տվյալները՝ Քոլվիլը հայտնել Է, որ մայիսի 7-ից մինչեւ 10-ը 915 պաղեստինցիներ են վիրավորվել Արեւելյան Երուսաղեմում եւ ավելի քան 200-ը՝ Արեւմտյան ափին: Նրանց մեծամասնությունը վիրավորվել Է Իսրայելի անվտանգության ծառայությունների գործողություններից:

ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։ Նա շեշտել է նաև ոչ ընտրողական գործողության զենքի օգտագործումը, ինչպիսիք են Իսրայելի դեմ արձակված հրթիռները, միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի