Ներքին 5 տարի առաջ - 16:05 27-05-2021

Ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է իրավիճակը հարթել առանց ուժ կիրառման. ԳՇ

ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը պարզաբանել է,թե ինչ պայմաններում են այսօր գերեվարվել 6 հայ զինվորները:

«16 օր առաջ ենք դեռ հայտարարել, որ իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել առանց զենքի ու ուժի կիրառման: Ուստի գրանցվել են դեպքեր, երբ հայ ու ադրբեջանցի զինվորները ձեռնամարտի են բռնվել՝ մեջքին ունենալով իրենց հաստիքային զենքերը: Այս դեպքում էլ նույնն է եղել. մոտենալով մեր 4 զինվորներին, ովքեր ինժեներական աշխատանքներ են իրականացրել, զենքն ուղղել են նրանց վրա և հրամայել հանձնվել: Մյուս երկու զինվորները բանացելու պատրվակով մոտեցել են նրանց, սակայն հակառակորդը, լինելով նենգ ու դավադիր, զինաթափել ու գերեվարել են նրանց»,- ասում է Էդվարդ Ասրյանը:

Նրա խոսքերով, ներկայումս աշխատանքներ են իրականացվում նրանց վերադարձնելու ուղղությամբ: Կապ է հաստատվել նաև ռուս խաղաղապահների հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում