Մամուլ 5 տարի առաջ - 08:00 27-05-2021

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հետևողական իջել է․ Փաստ

«Երեկ լրացավ կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի մեծաքանակությունը շատերին է զարմացրել, քանզի, ըստ փորձագետների, իրականում մրցունակ է առավելագույնը 7-8 ուժ: Ինչևէ, ընտրական գործընթացը թևակոխեց նոր փուլ, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, որքան ընտրությունները մոտենում են, իշխանություններն այնքան ավելի են մտահոգվում սեփական վարկանիշի օրեցօր անկման համար։ Ավելին, մեր տեղեկություններով, իշխանությունը, պարբերաբար սոցհարցումների շարք է իրականացնում, որպեսզի հասկանա, թե տեղի ունեցող ներքին և արտաքին գործընթացների ֆոնին վարկանիշի ինչ «ամպլիտուդ» ունեն։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս «ներքին օգտագործման» հերթական հարցումներն են իրականացրել, և պարզ է դարձել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հետևողական անկում է ապրել, դրան հակառակ՝ էականորեն բարձրացել է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Ավելին, մենք տեղեկություն ունենք նաև, որ, ըստ այդ հարցումների, ներկա դրությամբ ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել պատրաստվողների հարաբերակցությունը գրեթե հավասար է՝ դաշինքի 2 տոկոս առավելությամբ: Սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին, որը, մեր տեղեկություններով, հանձնարարել է ավելի մեծ թափով հակաքարոզչություն իրականացնել «Հայաստան» դաշինքի դեմ և հնարավոր ու անհնար ձևերով «կեղտ բռնել» նախընտրական գործընթացների առումով»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով