Արտաքին 5 տարի առաջ - 20:39 26-05-2021

Ռումինիայում առաջարկել են Պրոտասևիչի պատվին անվանակոչել այն փողոցը, որտեղ գտնվում է Բելառուսի դեսպանատունը

Ռումինիայի իշխող կուսակցություններից մեկը ներկայացնող Բուխարեստի առաջին շրջանի ղեկավար Կլոտիլդա Արմանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում է քաղաքապետարանին կառաջարկել վերանվանել Տուբերոն փողոցն ի պատիվ Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոստասևիչի։ Այս փողոցում է գտնվում Բելառուսի դեսպանատունը:

Նա Պրոտասևիչին այլախոհ լրագրող է անվանել:

«Մենք ապրում ենք եվրոպական երկրում, և Ալեքսանդր Լուկաշենկոյի այս ահաբեկչությունը չի կարող անպատիժ մնալ», - ասել է Արմանը:

Հրապարակման համաձայն՝ ռումինացի պատմաբան Անդրեյ Օիշթեանուն առաջարկել է վերանվանել փողոցը: Նա նշել է, որ դրանից հետո դեսպանատան բոլոր նամակների վրա նշվելու է լրագրողի անունը: Բացի այդ, Պրոտասևիչի անունը կօգտագործվի որպես հասցե դիվանագիտական ​​առաքելության բոլոր աշխատակիցների այցեքարտերի վրա:

Ավելի վաղ Լիտվայի կառավարությունը պաշտոնապես արգելել էր բելառուսական ավիափոխադրողներին թռիչքներ իրականացնել իրենց օդային տարածքով:

Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել էին NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո: Հաղորդվել է նաև նրա ընկերուհու՝ ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգայի ձերբակալության մասին:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Տելեգրամյան NEXTA ալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հայտարարվել է ծայրահեղական:

ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել դրանց տարածքով:

Որոշումն ուժի մեջ չի մտել, քանի որ այն պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ խորհրդի կողմից:

Ֆրանսիան փակել է իր օդային տարածքը բելառուսական Belavia ավիաընկերության համար: Բացի այդ, մի շարք եվրոպական ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Բելառուսի վրայով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում