Ներքին 6 ամիս առաջ - 22:18 27-03-2026

Խորեն Լևոնյանը դուստր է ունեցել. ինչպես են անվանակոչել փոքրիկին

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմը երեկ վերածվել էր ոչ միայն արվեստի, այլև ընտանեկան ջերմության ու անկեղծության հարթակի։

Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը իր «Կինո ու մի քիչ ավելին» երաժշտական ներկայացման պրեմիերայի ժամանակ հանդիսատեսի հետ կիսվել է իր կյանքի ամենամեծ ու սպասված նորությամբ՝ նա դուստր է ունեցել։

«Մեր կյանքի լույսն ու հույսը»

Իր ինքնակենսագրական պատումի ընթացքում դերասանն անդրադարձել է ընտանեկան արժեքներին և խոստովանել, որ վերջերս իրենց ընտանիքում մեծ հրաշք է տեղի ունեցել։ Փոքրիկին անվանակոչել են Արև՝ անուն, որը, դերասանի խոսքով, լավագույնս նկարագրում է այն ջերմությունն ու լույսը, որն աղջնակը բերել է իրենց կյանք։

«Իմ կյանքում եղել են շատ սերեր ու պատմություններ, կա ընտանիք, ունեմ զավակներ… Եվ, իհարկե, դուստրս՝ լույսը, հույսը, որի անունն Արև ենք դրել»,– հուզմունքով նշել է Լևոնյանը։

Երեկոն գագաթնակետին հասավ այն պահին, երբ Խորեն Լևոնյանը բեմից դիմեց կնոջը՝ Էմմա Լևոնյանին։ Պարզվեց, որ փոքրիկ Արևի սիրելի օրորոցայինը հայկական դասական «Արի, իմ սոխակն» է։

Դերասանի խնդրանքով Էմման կատարեց երգը, որին միացավ նաև ինքը՝ Խորենը։ Այս զուգերգը դարձավ երեկոյի ամենազգացմունքային դրվագը՝ ստիպելով հանդիսատեսին ոչ միայն ծափահարել, այլև հուզվել դերասանի անկեղծության ու հայրական ջերմության համար։

«Կինո ու մի քիչ ավելին» ներկայացումը փաստացի դարձավ Խորեն Լևոնյանի կյանքի նոր փուլի հանդիսավոր մեկնարկը։ Դերասանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ որքան էլ մեծ լինի հաջողությունը կինոյում և թատրոնում, ամենաարժեքավոր «դերն» ու ձեռքբերումը կյանքում ընտանիքն է և նոր կյանքի ծնունդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով