Ներքին 5 տարի առաջ - 17:46 26-05-2021

ՀՀ-ին հորդորել են իրավիճակի հանգուցալուծմանը չգնալ ռազմական ճանապարհով. վարչապետի պաշտոնակատար

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակն ուժային որևէ գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին, հենց ՀԱՊԿ-ն ու անդամ գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը:

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել, որովհետև ես կարծում եմ, որ այն նախնական մտահղացումը, որ իմ կարծիքով` ունի Ադրբեջանը, այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում: Եվ այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն և պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ՀԱՊԿ երկրները և կազմակերպությունը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերն այդտեղից հետ քաշի, սակայն, նրա ներկայացմամբ, աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում