Խոսք 5 տարի առաջ - 13:08 05-06-2021

Հարկ էր հերթական կործանարար էքսպերիմենտների չգնալ. ԱԳ նախարարի հրաժարականի մասին

Ինչպես միշտ՝ արտաքին հարաբարերությունների լրջագույն համակարգ ներկայացնող պաշտոնյայի (իսկ տվյալ դեպքում նաև բոլոր տեղակալների, ինչն արդեն արտառոց ահազանգ է) հրաժարականի հանրային քննարկումը մեզանում սահմանափակվեց զուտ էթիկայի տեսանկյունից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ինքս էլ եմ համամիտ՝ խնդիրը նաև այդ ասպեկտով դիտարկելու անհրաժեշտության հետ, քանզի բավարար կենսափորձ ունենալով ու արհեստավարժ լինելուվ, հարկ էր նախապես շրջահայաց գտնվել և հերթական կործանարար էքսպերիմենտների չգնալ, վերջապես՝ շատերիս են գրավիչ «առաջարկություններ» արել։

Սակայն բացառիկ կարևորություն ունի այս հրաժարականների իրավական կողմը։ Մեր ազգային օրենսդրությամբ, մասնավորապես «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, միջազգային պայմանագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է ՆԱԽԱՊԵՍ ստանալ երկու նախարարությունների եզրակացությունները։

Ընդ որում, Արտաքին գործերի նախարարությունը պետք է եզրակացություն ներկայացնի՝ տվյալ պայմանագրի նպատակահարմարության, ինչպես նաև Երկրի վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, իսկ Արդարադատության նախարարությունը՝ միջազգային պայմանագրի ազգային օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ դարձնող հիմքերի առկայության մասին։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի և իր բոլոր տեղակալների բացակայությունը պարզապես բացառում է վերը նշված եզրակացության ի հայտ գալը, ընդ որում, հատկապես՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը իմպերատիվ հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում դրական եզրակացություն տալ պետության շահերին հակասող որևէ նախաձեռնությանը։ Հետևությունը մեկն է՝ այս իրավիճակում ցանկացած պաշտոնյա իրավասու չէ ստորագրելու որևէ միջազգային իրավական փաստաթուղթ ....»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում