Արտաքին 5 տարի առաջ - 16:30 26-05-2021

ԱՄՆ սենատորների բանաձևում Թուրքիան ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական 11 սենատորի կողմից բանաձև է ներկայացվել, որն արձանագրում է աշխարհում մամուլի ազատության և ազատ արտահայտվելու նկատմամբ աճող սպառնալիքները:

Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին և վերահաստատում մամուլի ազատությունը:

Բանաձևը կազմվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի և սենատոր Մարկո Ռուբիի (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից) կողմից:

Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիային: Նշվում է, որ Թուրքիան մամուլի ազատության առումով շարունակում է մնալ ամենից շատ բռնաճնշումներ իրականացնող երկրներից մեկը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում